ՄիջազգայինՆորություններ

Խոշոր փորձարկում Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեան նոր փորձարկում է իրականացրել երկրի արևմուտքում գտնվող «Սոհե» ռազմական փորձադաշտում:

Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը` չհստակեցնելով, թե հատկապես ինչ սպառազինության կամ ռազմական նշանակություն ունեցող սարքավորման մասին է խոսքը:

«Պաշտպանական գիտության ասպարեզում ձեռք բերված այս հաջողությունները կարող են կիրառվել մեր պետության կողմից միջուկային զսպման ամուր համակարգի ստեղծման նպատակով», — նշված է Կորեայի լրատվական գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Արևմտյան աղբյուրների տեղեկություններով, կորեական իշխանությունները «Սոհե»-ում հրթիռային շարժիչ են փորձարկել:

Ավելին
Back to top button
Close