Նորություններ
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այս տարվա հոկտեմբերից սկսած Ատլանտյան օվկիանոսում անհայտացել է Բենգելյան սառը օվկիանոսային հոսանքը, ինչի արդյունքում արդեն 3 ամիս օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնությունների վրա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։
Վերջին երեք ամսիներին Եվրոպայում այդ թվում նաև Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված է նաև այս երևույթի հետ։