ՄիջազգայինՆորություններ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն:

Դիվանագիտական աղբյուրներին հղում տվող թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է  Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:

Բացի այդ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը և նշել, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն արտացոլվել է ապրիլին նախագահ Թրամփի արած հայտարարության մեջ։

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button
Close