Նորություններ

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է լուրերին, համաձայն, որոնց 2020 թվականի հունվարի 20-ից Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն ուղիղ թռիչքներ է  իրականացնելու  Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Ըստ Ռեւազյանի, լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերն առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

Հիշեցնենք, որ Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերության կողմից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից  թռիչքներ իրականացնելու մասին գրել էր RUSARMINFO- ն եւ նշել, որ դեկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործող նոր լոուքոստերի մասին խոսելու է  կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրա Ռադոնը:

Back to top button