Նորություններ

«Խաչատուր Սուքիասյանը թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա». Ռուբեն Հայրապետյան

Pressing հաղորդաշարի ընթացքում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է հետ վերցնել իրեն ժամանակին պատկանած «Բջնի» հանքային ջրերի գործարանը, քանի որ գտնում է, որ այն իրենից խլվել է անօրինական, հայտարարել է.

«Եթե գտնում են, որ ես խլել եմ, պատրաստ եմ՝ իմ տված փողը հետ տվեք, տամ: Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա…ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»:

Ավելին
Back to top button
Close