Նորություններ

Նունե Սարգսյանի թոռնիկների ամանորյա ցանկությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել, այս մասին տիկին Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Տեղյակ եմ, թե ինչ նվերներ են ուզում թոռնիկներս, ցուցակն ինձ մոտ է: Հիմնականում ցանկանում են գրքեր, խաղալիքներ, տատիկի տանը գիշեր անցկացնել: Վերջին ցանկությունն իրենց համար կարծես տոն լինի, երբ մեզ մոտ են գիշերում և առավոտյան միասին նախաճաշում ենք»,- նշեց ՀՀ նախագահի տիկինը:

Նա նաև անդրադարձավ ՝ «Կախարդական կոճակներ» իր նոր գրքին, որը ձմեռվա մասին է լինելու: Սարգսյանի խոսքով՝ այդ գրքի պատմության վրա աշխատում է բալետի խորեոգրաֆի հետ, որպեսզի հետագայում այն դառնա մանկական բալետային ներկայացում:

Ավելին
Back to top button
Close