Նորություններ

Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Ուջան գյուղի բնակիչ է, կամավոր ներկայացրել է «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել երկու տարի առաջ։ Դարձյալ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժին եկած Հրազդանի 37-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 29 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է տան բակի շինություններից մեկն ապամոտաժելիս։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում էլ Լեռնագոգ գյուղի 64-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչներով երկու նռնակ, տարբեր տրամաչափի 360 փամփուշտ, սվին դանակ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Back to top button
Close