Նորություններ

Առաջիկա օրերին սպասվում է անոմալ տաք եղանակ. ջերմաստիճանը կհասնի +20-ի

Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մասը, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը և ՀՀ տարածքը։

Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի։

Back to top button
Close