Նորություններ

ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։

«ԱՄՆ Սենատի 150 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։

Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլևս երբե՛ք»,- գրել ՀՀ վարչապետը Twitter-ում։

Back to top button
Close