Նորություններ

Քիմ Քարդաշյանն իր 153 000 000 հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը իր 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանն իր ինստագրամի էջում:

A1 plus

Back to top button
Close