ՆորություններՔո ձայնը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ ասել է Դաշնակցության մասին՝ ճիշտ է ասել. Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ ասել է Դաշնակցության մասին՝ ճիշտ է ասել։ Ամբողջությամբ։ Հիմա Դաշնակցությունն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով նույն բանն է ասում Դաշնակցության մասին, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սա ճշմարտության հիսուն տոկոսն է։ Մյուս հիսուն տոկոսը ճշմարտության այն է, որ Դաշնակցությունն այդպես էլ դասեր քաղելու որեւէ ընդունակություն չի դրսեւորում, եւ ներկայումս կանգնել է մի ճանապարհի վրա, որը տանում է քաղաքական վարքի, որը նա դրսեւորում էր Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Եվ եթե ստացվի այնպես, որ Փաշինյանի գնահատականները գնալով նմանվեն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, ապա Դաշնակցությունը ոչ թե թող մեղադրի Տեր-Պետրոսյանին ու դրա հիման վրա նաեւ Փաշինյանին, այլ թող նայի հայելու մեջ քննական հայացքով եւ ինքն իր հետ փորձի ազնիվ լինել։ Իսկ հակառակ դեպքում թող չզարմանա, որ ոչ միայն գնահատականները, այլեւ հակազդող գործողությունները Փաշինյանի կողմից շատ կողմերով նմանվեն Տեր-Պետրոսյանի հակազդող գործողություններին։ Հայաստանը “պաղեստին” չի դառնալու, մտքներովդ չանցնի։ Նաեւ, հույսներդ կտրեք, որ անհայրենիք թափթփուկները նորից խաբեությամբ կգան Հայաստանը կառավարելու, ու դուք կպլստաք։ Մոռացեք»։

Back to top button
Close