ՆորություններՍպորտ
Անի Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու ապահովեց բրոնզե մեդալ

Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:
Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային:
Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ: