ՆորություններՔո ձայնը

Կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։
Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե նա այժմ ողջ է, թե ոչ։
Կինն ապաստարան է տեղափոխվել դաժան ծեծի արդյունքում, որի առիթով հարուցվել է քրեական գործ, ուստի նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը շատ բարձր է։
Ինչպե՞ս է պատահում, որ քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում։
Ուզում եմ նաև դարձյալ նշել, որ քննչական գործողություններ կատարելիս մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ընտանեկան բռնության պարագայում առերեսում կատարելու վտանգների մասին։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ընտանեկան բռնության զոհերի հանդեպ վերաբերմունքին, ապա բավարար է հիշեցնել Թագուհի Մանսուրյանի դեպքը, երբ ոստիկանությունից վերադառնալիս կացնահարվեցին մայրն ու դուստրը, թեև մի քանի մետրի վրա էին դեևս նրանց ուշ գիշերը ճանապարհող ոստիկանները, նաև՝ Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը, երբ ամբողջ համակարգը տեղյակ էր կնոջ հանդեպ բռնության մասին, սակյան ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար»։

Ավելի ուշ իրավապաշտպանը հայտնել է․

«Ուզում եմ մանրամասներ հաղորդել զարգացումների վերաբերյալ։

Կանջը հայտնաբերել են և այժմ նա, ինչպես նաև Կանանց աջակցման կենտրոնի նրան ուղեկցող փաստաբանն ու այլ աշխատակիցներ բացատրություն են տալիս։ Ոստիկանությունը խոստացել է անվտանգության միջացառումներն իրականացնել և կնոջը վերադարձնել ապաստարան։
Շնորհակալություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին արագ արձագանքի համար, ինչպես նաև բոլորիդ, մեր մտահոգությունը կիսելու համար»։

Back to top button
Close