ՆորություններՔո ձայնը

Նիկոլ ջան, давай не будем… Եղիշե Պետրոսյան

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը խնդիր է դրել՝ գրել երգ, որն իր պոպուլյարությամբ կգերազանցի Jingle Bells-ին։

«Ինչ վերաբերում է Jingle Bells-ին…

Jingle զանգեր, զնգոց զանգեր

Զնգզնգոց ամբողջ ճանապարհին

Օ՛, ինչ զվարճալի է ընթացքը

Մի ձիով, բաց սահնակով…

Համաշխարհային շեդեվր… Լու՞րջ

Եթե այս երգի նպատակային պրոպագանդայի վրա ծախսված գումարի գոնե 1/1000000-ը ծախսվեր Հայաստանի տնտեսության վրա, ապա անգամ Սինգապուրը կնախանձեր մեզ, «Զարթնիր լաո»-ն էլ չէր իջնի թշնամու շուրթերից…

P.S. Նիկոլ ջան, давай не будем…»,– գրել է նա։

Back to top button
Close