Նորություններ

Ինչո՞ւ էր քաղաքացին ինքնահրկիզման փորձ արել. նա մանրամասներ է պատմել

Քաղաքացին պատմել էր, որ իր 29-ամյա որդին կոմայի մեջ է, սակայն դեպքի հանգամանքներին ինքը ծանոթ չէ, եւ դրանում մեղադրում է իրավապահ մարմիններին։

«Ուզում եմ իմանալ, թե տղայիս հետ ի՞նչ է պատահել. վթա՞ր է, թե ինչ։ Ինչո՞ւ մինչեւ օրս, արդեն 8-րդ ամիսն է, պատասխան չկա։ Մի անգամ ընկել էի, մի ոստիկան անընդհատ գալիս հարցնում էր՝ թե որտե՞ղ եմ ընկել, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, բա այդպիսի ծանր դեպք է, բա ես ծնող եմ, չիմանա՞մ՝ ինչ է կատարվել որդուս հետ։

Մինչեւ հիմա քնացրել են, չգիտեմ՝ ինչն է խնդիրը, որ իմ տղան վերակենդանացման բաժանմունքում է։ Որ իմանամ, քննիչ կաշխատեմ»,- ասել է մայրը։

Մոր կարծիքով՝ որդին բռնության է ենթարկվել. «Մտածում եմ, որ խփել են։ Ընկերը զանգել, կանչել է, որդիս չի ցանկացել գնալ եւ ասել է՝ ցրի թող գնա։ Գիշերը ժամը 00։00-ին դեպքը տեղի է ունեցել, ժամը 04։00-ին նոր տարել են հիվանդանոց»։

news.am

Back to top button
Close