Նորություններ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:

Back to top button
Close