Նորություններ

«ԱԱԾ-ն փաստացի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից». քննարկում գաղտնալսելու վերաբերյալ օրենսդրական նախագծի ռիսկերին առնչվո

«Հոդված 3» ակումբում քննարկում է կազմակերպվել՝ «Ոստիկանությունը գաղտնալսելու է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախագծի ռիսկերին, նշել է.

«Դա այն հետախուզական միջոցառումն է, որը թույլ է տրվում իրականացնել միայն դատարանի որոշմամբ և միայն ծանր հանցագործությունների դեպքերում, և երբ սպառված են բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հանցագործություններ բացահայտելու հնարավորությունները: Խնդիրը կայանում է նրանում, որ ոստիկանությունը չունի այն տեխնիկական միջոցը, որով պետք է ինքնուրույն իրականացնի այդ միջոցառումը, և այդ ամենը իրականացնում է ԱԱԾ-ի միջոցով՝ ծանրացնելով վերջինիս աշխատանքը, իսկ սարքը ունենալու դեպքում կսկսվի առողջ մրցակցություն հանցավորության դեմ պայքարի գործում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նշեց.

«Այս սենյակ մտնելուց լրագրողն ինձ հարցրեց՝ հիմա երբ ուզեն, ինձ գաղտնալսելո՞ւ են. ասեմ, որ այո, մոտ 12 տարի է ոստիկանությունն ունի այդ հնարավորությունը վերահսկողություն իրականացնելու: Հիմա այս օրենքի նախագծով ընդամենը ասում ենք, որ թույլ ենք տալիս ոստիկանությանը՝ ունենալ իր սեփական սարքերը, որի միջոցով կիրականացնի իր վրա դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումները»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հակադարձեց՝ ասելով.

«Առաջին հերթին ես չգիտեմ որևէ տվյալ, որ Հայաստանում ներքին հանցագործությունների արդյունավետ կանխարգելումն այս պահին իրականացնում է ոստիկանությունը, չեմ հավատում ես դրան, դրանք բառեր են: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն փաստացի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից, դարձել է մի ինքնուրույն մարմին, և կառավարությունն ուղղակի կարիք ունի վերաքննող մի մարմնի, որին ինքը ավելի վստահում է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշել է. «ԱԱԾ-ն կարիք ունի արմատապես փոխվելու: Քննչական կոմիտեն իրավունք չունի ունենալ տեխնիկա, որովհետև այն նույնիսկ չի կարող բացահայտել այն մարդասպանությունների դեպքերը, որոնց հետևանքով զոհված կամ սպանված զինծառայողների ծնողները մինչև հիմա բողոքում են և արդյունքի չեն հասնում»:

Back to top button
Close