ՆորություններՔո ձայնը

Որոշ պատգամավորներ այդպես էլ չեն հասկացել, թե կոնկրետ ինչ օրինագծի են կողմ քվեարկել. Գեւորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դատելով որոշ պատգամավորների հրապարակային ելույթներից՝ շատերն այդպես էլ չեն հասկացել, թե կոնկրետ ինչ օրինագծի են կողմ քվեարկել: Լրագրողի այն հարցին, թե ինչու ԱԺ-ում երբևէ չեն անդրադառնում երկրում գողությունների աննախադեպ աճին ու այդ առնչությամբ ոստիկանության գրեթե անգործությանը, նրանցից մեկը պատասխանում է, թե հենց դրա համար էլ ոստիկանությանը վերապահել են հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու իրավունք, որպեսզի տաք հետքերով կարողանան բացահայտել հանցագործությունները:

Հարգելիներս, դուք ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք չեք վերապահել, դուք սոսկ նախատեսել եք, որ դատարանի կողմից տրված թույլտվության դեպքում ոստիկանությունը ևս կարողանա անմիջականորեն կազմակերպել գաղտնալսումը: Իսկ եթե այդպես եք ընկալել և, այնուամենայնիվ, կողմ եք քվեարկել, ապա դա փաստում է խիստ վտանգավոր խորհրդարանական մշակույթի մասին: Ինչ վերաբերում է անհետաձգելի դեպքերում, առանց դատարանի որոշման գաղտնալսումներին, ապա դրանց հիմքերը նույնն են մնացել՝ ահաբեկչության սպառնալիք, պետական, ռազմական և բնապահպանական անվտանգություն:
Դեռևս 2007թ. առաջին անգամ այս օրենքն ինքս եմ ներկայացրել ԱԺ և անկեղծ խորին հարգանք էի տածում գիտակ ու խորքային հարցադրումների հեղինակների նկատմամբ: Դեռ այն ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունը հիմնավորված մտահոգություն էր հայտնում, որ «պետական անվտանգություն» խիստ անորոշ եզրույթը չի կարող համարվել որպես առանց դատարանի որոշման իրականացվող գաղտնալսումը բացառելու երաշխիք, այն գործնականում կվերածվի կամայական գաղտնալսումներին օրինական տեսք տալու հարմար միջոցի:
Ինչևէ, ամբողջ վերը շարադրվածի հիմքում ընդամենը օրինական գաղտնալսումների կանխավարկածն էր, ցավոք, կյանքը ցույց տվեց, որ գաղտնալսումների գրավչությունը՝ «իրազեկված ես, հետևաբար, ապահովված ես» սկզբունքով, կիրառելի դարձավ բոլոր հնարավոր ու անհնարին սուբյեկտների կողմից: Մնում է խոսելիս դրսևորել նվազագույն քաղաքակրթություն և ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև գաղտնալսողին …
»:

Դատելով որոշ պատգամավորների հրապարակային ելույթներից, շատերն այդպես էլ չեն հասկացել, թե կոնկրետ ինչ օրինագծի են կողմ…

Gepostet von Gevorg Danielyan am Mittwoch, 11. Dezember 2019

Ավելին
Back to top button
Close