Նորություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքում. Suzuki-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close