ՄիջազգայինՆորություններ

Չինաստանում անհետացած ուկրաինացի մոդել Դաշա Բուլբայի խորհրդավոր պատմությունը

Դաշա Բուլբան մանկուց երազում էր մոդելային կարիերայի մասին եւ ամեն կերպ փորձում էր այդ ոլորտում հասնել հաջողության: Նա հաճախում էր Օդեսայի մոդելային դպրոց եւ շուտով սկսում է աշխատանքի առաջարկություններ ստանալ:

Մի քանի տարում նրան հաջողվեց աշխատել Իտալիայում, Թուրքիայում, Չինաստանում, Հունաստանում, եւ երբ Դաշան մի քանի ամսվա աշխատանքի առաջարկ է ստանում Չինաստանից, անմիջապես տալիս է իր համաձայնությունը:

Ծնողների խոսքերով՝ Չինաստանը նրան դուր էր գալիս, սկզբնական շրջանում հաճախ էր իրենց հեռաձայնում կամ գրում: Սակայն տեղափոխվելուց 4 ամիս անց Դաշան անհետանում է:

Աղջկա ծանոթների տեղեկություններով՝ այդ գիշեր նա պետք է հանդիպեր ընկերոջ հետ, ով նրան ընթրիքի էր հրավիրել: Սակայն դրանից հետո աղջկան այլեւս ոչ ոք չի տեսել: Մի քանի օր տեւած հետաքննությունից հետո չինական ոստիկանությունը հայտարարում է, որ աղջիկն ինքնակամ է լքել կյանքը, սակայն նրա մարմինն այդպես էլ չի հայտնաբերվում:

Դստեր կորստի հետ չհամակերպվելով՝ Դաշայի հայրը մեկնում է Չինաստան եւ փորձում անձամբ պարզել իրականությունը: Ոստիկանները նրան տեսագրություն են ցույց տալիս, որում երեւում է, թե ինչպես է աղջիկը տուն վերադառնում, սակայն ինչ-որ պահի նա «կույր գոտում» է հայտնվում եւ տեսախցիկները չեն արձանագրում նրա տեղաշարժը:

Ինչո՞ւ են ոստիկանները որոշել, որ Դաշան այլեւս չկա, ինչո՞ւ նրանք չեն զրուցել աղջկա ընկերոջ հետ, ինչո՞ւ չեն ստուգել նրանց հեռախոսազանգերը… բոլոր այդ հարցերը ոստիկաններին տվել է աղջկա հայրը: Սակայն այդ հարցերին պատասխան չի եղել:

Մինչ օրս Դաշա Բուլբայի մտերիմները հուսով են, որ աղջիկը ողջ է:

 Աղբյուր՝ interesnoznat.com

Ավելին
Back to top button
Close