ՆորություններՍպորտ

Լացիոյի ֆուտբոլիստի առանձնատունը թալանել են

Sky Sport Italia-ի հաղորդմամբ, Հռոմի «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի առանձնատունը թալանել են:

Հանցագործները ֆուտբոլիստի տունը թալանել են «Լացիո» – «Յուվենտուս» խաղի ժամանակ և իրենց հետ տարել են 4 Rolex և 1 Hublot ֆիրմայի ժամացույց։

24-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ կրել է 100 հազար եվրոյի վնաս։

Հիշեցնենք, որ վերջերս զինված հարձակման էր ենթարկվել նաև Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն։

Ավելին
Back to top button
Close