Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Ս-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետրանքով Mercedes-ն էլ տապալել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



