Նորություններ

Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է բարելավվեն. Լավրովը նրան հրավիրել է Ռուսաստան

Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը եւ Պոմպեոն քննարկել են սպառազինության նկատմամբ վերահսկողությանը եւ ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատմանը վերաբերող հարցեր:

Պոմպեոն հայտնել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշել Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության հարցը: ՌԴ արտգործնախարարն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի հասցեին նման ցանկացած մեղադրանք անհիմն է:

Բանակցություններից հետո Լավրովն ու Պոմպեոն լրագրողների հետ շփվել են մամուլի ասուլիսի ձեւաչափով:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է բարելավվեն, լինեն ավելի լավը, քան վերջին տարիներին են, եւ այդ ուղղությամբ երկու երկրներն աշխատում են: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի՝ Հյուսիսային Կորեայում եւ Սիրիայում իրավիճակի կարգավորման որոշ տեսանկյուններ համընկնում են:

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Չինաստանի միջուկային ներուժի հարցը: ՌԴ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է Ռուսաստան՝ նրան հարմար ցանկացած պահի:

Ավելի ուշ Սերգեյ Լավրովին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close