Հայաստանում են «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորները եւ արդյունաբերության ոլորտի գործարարները

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնությունից պետական պաշտոնյաների պատվիրակությունը: Պատվիրակության անդամները սեպտեմբերին իրենց ունեցած այցից հետո վերադարձել են ՀՀ գործնական առաջարկներով։
Նրանք հետաքրքրված են ՀՀ-ում մի շարք ոլորտներում աշխատանքներ սկսելու, ներդրումներ անելու, արտահանման և նեմուծման համագործակցություն սկսելու, ինչպես նաև համատեղ ծրագրեր մշակելու:
Պատվիրակության կազմում են «Единая Россия» կուսակցության պատգամավորները, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի գործարարներ և այլ ներկայացուցիչներ:
Վաղը տեղի է ունենալու մամլո ասուլիս, որի ժամանակ առաջին փուլով բանախոսելու է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը։Երկրորդ փուլում տեղի է ունենալու ռուսական պատվիրակության և Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի միջև համաձայնագրի կնքում, ինչպես նաև այլ տուրիստական ընկերությունների հետ պայմանագրերի կնքում։