ՆորություններՍպորտ

ԲԿՄԱ-ն ցանկանում է ձեռք բերել Վահան Բիչախչյանի թիմակցին

Սլովակիայի «Ժիլինայի» հարձակվող Ռոբերտ Բոժենիկը կարիերան կարող է շարունակել ԲԿՄԱ-ում:

20-ամյա սլովակի տեղափոխության համար մոսկովյան ակումբը առաջարկել է 8 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը ակնկալում է Բոժենիկին «Ժիլինայում» պահել գոնե մինչև 2020 թվականի ամառ:

«Ես հասկանում եմ, որ Ռոբերտը ցանկանում է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ես դա ընդունում եմ, բայց կարծում եմ ՝ ավելի լավ կլինի, եթե նա մնա և պայքարի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար», – ասել է Ժիլինայի նախագահ Ժոզեֆ Անտոշիկ

Եթե կայանա տրանսֆերը, ակումբի պատմության մեջ դա կլինի ռեկորդային:

armsport.am

Ավելին
Back to top button
Close