Նորություններ

«Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին». Վանեցյանը պատասխանել է իր թանկագին եղբորը՝ Կադիրովին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ նշում էր իր ծննդյան օրը, եւ այդ առիթով նրան շնորհավորել էր նաև Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:

Վանեցյանը սոցցանցի իր էջում պատասխանել է Կադիրովին:

«Հարգելի Ռամզան Ախմատի, թանկագին եղբայր: Սրտանց շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային բարեկամությունը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցում Ձեր ներդրման համար: Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-նշել է Վանեցյանը:

Back to top button
Close