Նորություններ

«Մենք մեր տնից ելնողը չենք, ձեր ԲԳՎ-ն մեզ պետք չէ». Գյումրիի վթարային շենքի բնակիչները մարզպետարանում պարզաբանում էին պահանջում

1988թ.-ից հետո Գյումրիում հաշվառվում էր 88 վթարային բնակելի շենք: Ամրացման ենթակա համարվում են այն շենքերը, որոնք սեյսմիկ ուսումնասիրությամբ 4-րդ աստիճանի վթարային են համարվել: Նշենք, որ այդ թիվը վերջնական չէ, քանի որ 2006 թվականի տվյալներով է:

Գյումրիում կան 4 վթարային բնակելի շենքեր, որոնք գտնվում են առավել անմխիթար վիճակում: Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը, Իսահակյան փ. 9 ա շենքը, Ղուկասյան փ. 29 շենքը, Տիգրան Մեծի 5 շենքը ունեն 3-4 կարգի վթարայնության աստիճան, և  այս բնակելիներում հաճախ փլուզումներ են տեղի ունենում:

Շիրակի մարզպետարանը կառավարությանը ներկայացրել էր «խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծման առաջարկ»: Առաջարկն ընդունվել է, մարզպետարանում սպասում են կառավարության որոշման նախագծին: Այսօր  վթարային Իսահակյան փ. 9 ա շենքի բնակիչները հավաքվել էին մարզպետարանի դիմաց և պարզաբանում էին պահանջում:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Ալբերտ Մարգարյանը խոսեց քաղաքացիների հետ, պարզաբանեց կառավարությանը ներկայացված առաջարկը, ընդգծեց, որ դեռևս իրենք չեն ստացել կառավարության  որոշման նախագիծը:

Back to top button
Close