Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը

Շվեդական «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը մահացել է 62 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC-ն: Երգչուհին 17 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ: Այդ մասին հայտնել է «Roxette» խմբի գործակալ Մարի Դիմբերգը:

«Roxette»-ը շվեդական ամենահայտնի փոփ խմբերից մեկն է, որը մեծ մասսայականություն էր վայելում հատկապես նախորդ դարի 80-ական եւ 90-ական թվականներին:

Մարի Ֆրեդրիքսոնի ամենահայտնի ստեղծագործություններն էին It Must Have Been Love-ը եւ Listen To Your Heart-ը:

Երգչուհու մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել 2002թ.-ին: 2005-ին հայտարարվեց, որ Մարին լիարժեք առողջացել է եւ բուժման կարիք չունի:

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close