Նորություններ

Դեկտեմբերի 21-ին կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝  հրավիրելով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:

«Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Սպասում ենք ձեզ»,-նշված է հաղորդագրությունում:

Back to top button
Close