Նորություններ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. բախվել են Honda-ն ու Lada-ն. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար գյուղամիջյան ճանապարհին բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչ, 54-ամյա Դավիթ Նադարյանի վարած Honda մակնիշի 72 RR 272 համարանիշի և Զոլաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Լադիկ Աբրահամյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի 35 GG 388 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 24-ամյա Թաթուլ Հարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել ու չեն կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close