Նորություններ

Լիանա Ոսկերչյանը «Միսս Աշխարհ Տաղանդ»-ի լավագույն 5-յակում է. այսօր հայտնի կդառնա հաղթողը. tert.am

«Միսս Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն այս օրերին մասնակցում է «Միսս Աշխարհ» մրցույթին: Մրցույթի նախնական փուլերում Լիանան արդեն հասցրել էր աչքի ընկնել իր անկեղծությամբ պատմելով իր մաշկային հիվանդության մասին:

Այս ընթացքում տեղի է ունեցել նաև «Միսս Աշխարհ տաղանդ» մրցույթը, որի ժամանակ Լիանան քանոն է նվագել և հայտնվել լավագույն հնգյակում:

Նրա հետ լավագույն հնգյակում են նաև Կանադայի, Ջամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչները: Հաղթողի անունը հայտնի կլինի այսօր:

Լիանան այս առիթով գրել է. «Այսօր կայացավ «Միսս Աշխարհ Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էին հայտնվել 20-ը և այսօր պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը։ Եվ այսպես, մենք 5-յակում ենք՝  քանոնով։ Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ։  Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին, ով ընդամենը 2 ամսում կարողացավ սովորեցնել այս բարդ ու հզոր գործիքի գաղտնիքները, 2 ամսում ես կարողացա նվագել մի գործիք, որը լիովին անծանոթ էր ինձ համար, և դա այս գործում լավագույն Ծովինար Հովհաննիսյանի շնորհիվ կրկին շնորհակալ եմ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդուն, ով ի սկզբանե ինձ սովորեցրել է զգալ երաժշտությունը և բացահայտել է իմ հոգու գործիք՝ կիթառը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդուն ում շնորհիվ ես այստեղ եմ, ու ամեն օր հնարավորություն ունեմ զգալու նման աննկարագրելի ապրումներ։ Սիրելի Գոհար Հարությունյան, շնորհակալ եմ՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար, Ձեր կատարած աշխատանքի, նվիրվածության ու միշտ կողքիս լինելու համար։ Խոստանում եմ անել ամեն բան և անում եմ, որպեսզի պատվով ներկայացնեմ մեր երկիրը և արդարացնեմ ձեր տարիների աշխատանքի գոնե 1%-ը»:

tert.am

Back to top button
Close