Նորություններ

Աչքերիս մեջ նայեք, ես ձեզ հետ եմ խոսում․ Համազասպ Դանիելյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ձեզ չի՞ հոգնեցրել այդ անտեղի պաթոսով լի կեղծիքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Աժ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խնդրելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հեռախոսը մի կողմ դնել և լսել իրեն։

«Երեկ այս ամբիոնից իմ անունը տվեցիք սուտ տարածելով, ես չուզեցի արձագանել, փաստն այն է, որ ձեր վարորդի անկարգ վարքը քննարկման առարկա է եղել 12 հազարանոց ֆեյսբուքյան էջում, և երբ քննարկվում է, որ այսինչ ԱԺ պատգամավոր է, ես անտարբեր չեմ եղել, որովհետև ԱԺ հեղինակությունը կարևոր էր, ես չեմ նկարել, սուտ բաներ մի տարածեք»,-նշեց նա։

Պատգամավորը նշեց, որ Շատվանի դպրոցում վերանորոգում է իրականացրել․ «Դուք հիմա եկել եք, պաթոսախառը ներկայացնում եք դպրոցների վիճակը։ Սկսենք առաջինից՝  Շատվանի դպրոցում ես ամառ եմ անցկացրել վերանորոգելով, ես այդ գուղում մարդկանց եմ ճանաչում, իրենց թշվառություն եմ  տեսել»,-ասաց նա, ապա կրկին դիմեց Զոհրաբյանին․ «Խնդրում եմ աչքերիս մեջ նայեք, ես ձեզ հետ եմ խոսում, հարգանք ունեցեք»։

Զոհրաբյանը դահլիճից արձագանքեց ․ «Դու չպիտի ասես՝ ի՞նչ անեմ»։

Դանիելյանը շարունակեց․ «Այս մարդիկ այդպիսի պայմաններում են ապրում,որովհետև բատրակ են աշխատել, որովհետև այնտեղ եղել է մարդ, որը ունեցել է կապիտալ, առել է նրանց հողը և կարտոֆիլ աճեցնելու համար նրանց օրավարձ է տվել։ Ուզում եք ցույց տաք, թե մտահոգված եք, ուզում եք գնանք այդ գյուղեր և տեսնեք՝ մարդիկ ինչ են մտածում քաղաքական ուժերի մասին։ Ի վերջո մանիպուլյացիները և կեղծիքը սահման պետք է ունենա, որովհետև դա աշխատում է ձեր դեմ»։

news.am

Ավելին
Back to top button
Close