ՄիջազգայինՆորություններ

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը: Լուժկովը գտնվում էր Եվրոպայում, սակայն առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:

Յուրի Լուժկովը ծնվել է 1936թ.-ին: 1992 թ.-ի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքապետն է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել է 18 տարի: 3 անգամ ընտրվել է քաղաքապետ:

2010 թ.-ի սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի» պատճառով:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Back to top button
Close