ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ու՞մ հետ է գաղտնի ամուսնացել Ռամզան Կադիրովի սիրելի դուստրը, ո՞վ է Չեչնիայի թիվ 1 փեսան

Այշաթ Կադիրովան Չեչնիայի հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովի սիրելի դուստրն է: Նա ծնվել է 1998թ.-ի դեկտեմբերին՝ դառնալով Չեչնիայի ապագա ղեկավարի ընտանիքի առաջնեկը:

Այսօր Այշաթը մոդելագործ է, իսլամական նորաձեւության տան՝ Firdaws-ի սեփականատերը: Նրա հավաքածուների ցուցադրությունները մեծ շուքով անցկացվում են Գրոզնիում եւ Մոսկվայում: Կադիրովի դուստրը նաեւ չեչենական Paris հրուշակարանի սեփականատերն է:

Վերջերս Այշաթ Կադիրովան իր եզակի հարցազրույցներից մեկում լրագրողներին խոստովանել է, որ ամուսնացել է գաղտնի կերպով: Նրա ամուսինը Ռամզան Կադիրովի զոհված ընկերներից մեկի որդին է: Հարսանեկան արարողությունից ոչ մի լուսանկար կամ տեսանյութ մինչ օրս չի տարածվել լրատվամիջոցներում:

Այշաթն ամուսնու անունը չի նշել եւ միայն պատմել է, որ ծանոթացել են հարսանիքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Չեչենական ավանդույթներով՝ դա նորմալ երեւույթ է: Զույգն ապրում է Ռամզան Կադիրովի տնից ոչ հեռու:

Սակայն մախաթը պարկում չես թաքցնի: Այշաթի ամուսնու անուն-ազգանունը հայրենիքում հայտնի է շատերին: Նա Վիսխան Մացուեւն է, ում 22 տարին վերջերս է լրացել: Վիսխանը Կադիրովի անձնական թիկնապահ, մանկության ընկեր եւ համադասարանցի Զելիմխա Մացուեւի որդին է: Զելիմխան հերոսաբար զոհվել է 2010թ.-ին՝ հարազատ գյուղը զինյալներից պաշտպանելու ժամանակ:

Վիսխան Մացուեւը գնում է հոր հետքերով, ծառայում է ոստիկանությունում, զբաղեցնում է Չեչնիայի հանրապետության ՆԳՆ միգրացիայի հարցերով  ծառայության ղեկավարի պաշտոնը:

Աղբյուր՝ zen.yandex.ru

Back to top button
Close