ՆորություններՍպորտ

«Նա հանգստանում է». Վալվերդեն՝ Մեսսիի բացակայության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ՉԼ-ի առաջիկա խաղին թիմի առաջատար Լիոնել Մեսսիի բացակայությունից:

«Ակումբի գործերը մնում են ակումբի ներսում։ Որոշումներն ընդունվում են մարզչի կողմից: Մենք առաջիկա խաղից հետո կարևոր հանդիպում ունենք, և հաշվի առնելով, թե ինչ հանդիպումներ են սպասվում, որոշեցի Մեսսիին չներառել հայտացուցակում։

Մեսսին հանգստանում է, ոչ մի ավելի բան: Մենք առջևում ունենք կարևոր խաղեր, և ես որոշեցի, որ որոշ խաղացողներ չընդգրկվեն հայտացուցակում: Անցյալ տարի մենք այստեղ հիանալի հանդիպում ունեցանք․ ի դեպ, առանց Մեսսիի», – ասել է Վալվերդեն:

Ավելին
Back to top button
Close