Սպորտ

Մխիթարյանը հավակնում է Արսենալի` փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` փետրվարի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում փետվարին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են նաև Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:

 Ներկա պահին Մխիթարյանը (29%) զիջում է միայն Ալեքսանդր Լակազետին: Ֆրանսիացի հարձակվողի օգտին քվեարկել են երկրպագուների 43 %-ը: 

Քվեարկելու համար սեղմեք այստեղ

armsport.am

Back to top button
Close