ՆորություններՍպորտ

Բարտոմեու․ Գվարդիոլայի համար Բարսայի դռները միշտ բաց են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հնարավոր վերադարձի մասին․

«Դա ինձանից կախված չէ։ Հենց Պեպն էր որոշում կայացրել հեռանալ, բայց «Բարսելոնայի» դռները միշտ բաց կլինեն նրա համար», – ասել է Բարտոմեուն:

Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնան» 2008 թվականից մինչև 2012 թվականը: Այդ ընթացքում նա երեք անգամ նվաճել է Լա Լիգան, երկու անգամ Իսպանիայի գավաթը, երեք անգամ երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը (բոլորը`2 անգամ):

«Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Էռնեստո Վալվերդեի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը:

armsport.am

Ավելին
Back to top button
Close