ՄիջազգայինՆորություններ

«Նորմանդական քառյակի» շրջանակում սկսվել է Պուտին-Զելենսկի հանդիպումը

Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ առաջին հանդիպումն են անցկացնում «նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հանդիպումից հետո:

Զելենսկի-Պուտին հանդիպումը տեղի է ունենում քառյակի համատեղ մամուլի ասուլիսից առաջ:

Պուտինը եւ Զելենսկին արդեն երկկողմ հանդիպումներ են անցկացրել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ: Նախապես գագաթնաժողովի օրակարգով նախատեսված էր, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն համատեղ ասուլիսից հետո:

Օրակարգային հիմնական թեման է Դոնբասում խաղաղության հաստատման ժամկետների եւ հետագա քայլերի քննարկումը: Գագաթնաժողովից հետո պաշտոնական հաղորդագրություն կնախապատրաստվի:

Աղբյուր՝  unian.net

Back to top button
Close