ՄիջազգայինՆորություններ

Ղրղզստանի նախկին նախագահը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին կուղարկեն դատահոգեբուժական փորձաքննության՝ 2019թ.-ի օգոստոսին մասսայական անկարգությունների կազմակերպման եւ պատանդառության գործի քննության շրջանակում: Այդ մասին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

 

Աթամբաեւը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2011-2017թթ.-ին:

 

Ղրղզստանի նախկին նախագահին սպանության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ ծառայությունները գործողություններ էին իրականացրել Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրում: Վերջինիս չի հաջողվել ձերբակալել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել՝ կրակ բացելով ուժայինների ուղղությամբ: Աթամբաեւի կողմնակիցները պատանդառել էին 6 հատուկջոկատայինի:

Հաջորդ օրը հատուկ գործողությունները շարունակվել էին: Նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Բախումների ընթացքում վիրավորվել էր 136 մարդ, հատուկջոկատայիններից մեկը սպանվել էր:

 

 

Աղբյուր՝ dw.com

Back to top button
Close