Նորություններ

Էրդողանը՝ Մակրոնի հայտարարությունների մասին. «Դեմ դիմաց դուրս գալուց լռում է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռակա բանավեճը շարունակվում է:

Դեկտեմբերի 7-ից 9-ը Ստամբուլում տեղի ունեցող «Իսլամական Համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) երկրների տնտեսական ոլորտները համակարգող նախարարների հավաքում Էրդողանն անդրադարձել է իսլամական ահաբեկչության վերաբերյալ Մակրոնի արած հայտարարությանը:

«ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին Ֆրանսայի առաջնորդը վեր էր կացել ու իսլամական ահաբեկչությունից էր խոսում: «Իսլամ» բառը խաղաղություն բառից է առաջացել: Դուք իսլամական ահաբեկչություն արտահայտությամբ ինչպե՞ս եք կարողանում խաղաղությունն ու ահաբեկչություն բառերը մեկտեղել:

Մեր դիմաց դուրս գալուց լռում է, բայց ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին կրկին նույն արտահայտություններն է հնչեցնում»,- ասել է Էրդողանը:

ermenihaber.am

Back to top button
Close