Նորություններ

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը. armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց:

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ Մխիթար Պապոյանը հրապարակեց այս որոշումը` այդպիսով բավարարելով մեղադրող կողմի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ:

Մասնավորապես մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:

armtimes.com

 

Back to top button
Close