Նորություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Lada Vesta-ն. կա 4 վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 CC 060 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Մ.-ի վարած Lada Vesta մակնիշի 35 VT 684 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Մ.-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 55-ամյա Գոհար Կ.-ն, 25-ամյա Հասմիկ Մ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Արմեն Մ.-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել նաև վարորդ Հովհաննես Մ.-ն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button