ՆորություններՔո ձայնը

Մինչև հիմա ես փնտրում եմ մայրիկիս, երեխաներով եկել ու կանգնել էինք փլված շենքի առաջ…ես կորցրի իմ մանկությունը

Ակտիվիստ Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մինչև հիմա ես փնտրում եմ մայրիկիս

Աղավնի էր մոր անունը, աղավնու պես ճերմա՜կ- ճերմա՜կ…

Ու մի օր էլ աղավնու պես թռա՜վ ձեռքներից ու էլ հետ չեկավ: -Ես տասնմեկ, եղբայրս տասնյոթ, քույրս տասնհինգ տարեկան էինք, — պատմում է Վահագն Խաչատրյանը:

-Դպրոցում էինք, երբ տուն եկանք: Մեր շենքը չկար, ստվերաթղթի պես նստել էր: Ասես երազ լիներ: Մայրս միշտ մեզ համար համով բաներ էր պատրաստում ու մեզ ընդառաջ գալիս: Այնպես քա՜ղց էր ժպտում: Երեխաներով եկել ու կանգնել էինք փլված շենքի առաջ:

Այդ պահին տեսանք հայրիկին: Նա անզոր կախել էր թևերը և ուժ չուներ մեզ գրկելու: Մենք կողք- կողքի կանգնել ու չգիտեմ ինչու, հույս ունեի, որ մայրիկս ինչ որ տեղից դուրս է գալու ու մոտենալու է մեզ:

Դպրոցական պայուսակները վերցնելու է մեր ձեռքից ու ժպտա՝ դե եկե՜ք, ի՞նչ եք քարացած կանգնել: Բայց դա չեղավ: Մեզ տարան բարեկամի տուն ու ինձ երկար ժամանակ չէին ասում, որ մայրս մահացել է:

Մինչև հիմա էլ ես փնտրում եմ մայրիկիս ու քայլերս միշտ ինձ տանում են այնտեղ, որտեղ թողել էինք մորս: Առանց մայրիկի մանկություն լինել չի կարող, ես կորցրի իմ մանկությունը:

ՀԳ Գուցե շատերդ ինձ պես չգիտեիք, որ ֆեյսբուքյան ակտիվիստ Վահագն Խաչատրյանը մի խո՜ր, խո՜ր վիշտ ունի սրտում թաքցրած»:

 

Back to top button
Close