Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota Camry-ն ու Ford-ը և կայանված BMW-ն. կա 4 վիրավոր

Տիգրանյան փողոցում բախվել են Ford մակնիշի 15 UX 001 համարանիշի և Toyota Camry մակնիշի 35 XV 222 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական, ոչ առևտրային կազմակերպության շարժական բուժկետի ծառայողները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։

Ոտիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 36 NU 904 համարանիշի ավտոմեքենան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close