ՆորություններՍպորտ

Բորուսիան ջախջախիչ հաղթանակ է տարել, Բավարիան 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում կայացել են մի շարք հանդիպումներ:

Դորտմունդի «Բորուսիան» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Դյուսելդորֆի» դարպասը, դուբլի հեղինակ են դարձել Ռոյսը և Սանչոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սանչոն:

Առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Բավարիային»: Մյունխենյան թիմից հաշիվը բացել է Պերիշիչը, «Բորուսիայի» կազմում դուբլ է ձևակերպել Բենսեբաինին՝ հաղթական գոլը խփելով ավելացված 2-րդ րոպեին:

Մյուս խաղերի արդյունքները.

«Աուգսբուրգ» – «Մայնց»՝ 2:1
«Ֆրայբուրգ» – «Վոլֆսբուրգ»՝ 1:0
«Լայպցիգ» – «Հոֆենհայմ»՝ 3:1

Ավելին
Back to top button
Close