ՄիջազգայինՆորություններ

Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է․ նախագահների արձագանքը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անսպասելիորեն անջատվել է երկու առաջնորդների ներածական խոսքից հետո:

 Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջացավ (էլեկտրականությունը)», — կատակել է Պուտինը։
«Դա Դիմա Պեսկովն է, ես գիտեմ», — իրեն չի կորցրել Լուկաշենկոն։
Պատվիրակությունների ներկայացուցիչները նույնպես մասնակցել են զվարճանքին։ Բանակցությունները շարունակվել են։
Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սկսվել է դեկտեմբերի 7-ին Սոչիում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում Պուտինը և Լուկաշենկոն պետք է քննարկեն Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան, ներառյալ «ճանապարհային քարտեզները» և գազի հարցերը, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծեր։
Ավելին
Back to top button
Close