Նորություններ

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի ղեկավարը կալանավորվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են: Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խոսքը «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի մասին է։

Back to top button
Close