ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Մենք ունենք մեկնարկային հնարավորություն, պետք է հետ կանգնենք այդ տղայական խոսքերից. Րաֆֆի Հովհաննիսյան

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Գյումրիում տարբեր իշխանությունների օրոք տարվել է աշխատանք, սակայն ոչ լիարժեք:

«Այդ աշխատանքի փոխարեն եղել են խոսքեր, խոստումներ, եւ անգամ հիմա կան ոչ ազգավայել, պետականավայել արարքներ, պոռոտախոսություններ: Մենք հիմա պետք է հետ կանգնենք այդ տղայական խոսքերից եւ հասկանանք, որ մենք գործ ունենք անելու: Պետք է փակենք այս վերքերը, որ հետայսու չունենանք թեկուզ մեկ ընտանիք, որ ապրում է դոմիկի մեջ, որովհետեւ դա արժանավայել չէ»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին
Back to top button
Close