Նորություններ

Գյումրիում 30-ամյա կնոջ են դանակահարել

Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։ Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։ Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։

Ավելին
Back to top button
Close