ՆորություններՔո ձայնը

Արմեն Աշոտյանը ակնհայտ սուտ է խոսում, երբ ասում է, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն խորհրդարան չանցնի․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է․  «Արմեն Աշոտյանը ակնհայտ սուտ է խոսում, երբ ասում է, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն խորհրդարան չանցնի։

Նախ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը նախընտրական շրջանում ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկեցին, որով առաջարկվում էր ԱԺ անցողիկ շեմը 4% սահմանել։ Եթե ՀՀԿ որոշումներ ընդունողները էնքան անհեռատես ու ապաշնորհ չլինեին, ինչքան միշտ են եղել, էսօր ներկայացված կլինեին ԱԺ-ում հենց էդ փոփոխությունների բերումով։

Ու երկրորդը՝ ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ամբողջ արշավն ընթանա սև-սպիտակի տրամաբանության մեջ։ Դրանով նա հիմնական «ընդդիմադիր» հռչակեց հենց ՀՀԿ-ին, որն էլ «պասն» ընդունեց ու ամբողջ քարոզարշավը հենց էդ տրամաբանության մեջ կառուցեց՝ պաստառներից սկսած, խոսույթով վերջացրած։ Փաշինյանը դրանով բոլորին ասեց, որ եթե ինձնից որևէ հանգամանքի բերումով դժգոհ եք՝ էն ա, ձայնը տվեք իմ հիմնական ընդդիմախոսներին։ Ի դեպ, ժամանակին էլ հենց ՀՀԿ-ն էր ԵԼՔ դաշինքին գլխավոր ընդդիմադիր հռչակել՝ Սերժի շուրթերից հնչեցնելով, թե «մեզ տանիքից տանիք թռչկոտող ընդդիմադիրներ պետք չեն»։ Դրանով նաև նախընտրական ամբողջ շրջանում լռեցվեցին ռացիոնալ խոսքը, ապագայի մասին խոսակցությունները, որոնց փոխարեն մենք նախընտրական 12 օրվա ընթացքում ականատեսն էինք ՔՊ-ՀՀԿ հաճախ զզվելի ցեխշպրտոցուն՝ մոռանալով մեր իրական խնդիրները։

Հիմա փոխանակ մինչև հոգու խորքը շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին, որ հանրության լավագույն շահերի հաշվին իրենց ապրելու շանս տվեց, մի հատ էլ բողոքում են՝ խեղաթյուրելով, ծուռ հայելիներով ներկայացնելով իրականությունը։ Նենց որ, երիցս ճիշտ էին Բաղրամյան պողոտայում Աշոտյանին իր ճշմարիտ ուղին ցույց տվողները»։

Back to top button
Close